Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

«Հյուսիս-հարավ»-ի «Տրանշ-2»-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։

Related posts

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ

Անփույթ մոտեցում ցուցաբերող ձկնաբույծները կզրկվեն արտահանման իրավունքից. ՍԱՏՄ ղեկավար