Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը. օրակարգում նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի իրավիճակն է

Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ըստ նիստի օրակարգի՝ ՀԱՊԿ արտգործնախարարներն ի թիվս այլ հարցերի, քննարկելու են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ է անցնում ոչ առցանց ձևաչափով:

Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակելու միջազգային իրադրության ու դրա զարգացման հեռանկարների, կառույցի անդամ պետությունների անվտանգությանը դրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ:

Բացի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակից, ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև պաղեստինա-իսրայելական ճգնաժամը, Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային վերջին լարվածությունը:

Related posts

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

Փաշինյանը՝ առողջապահական ծառայությունների հասանելիության մասին

ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով