Մեծ Բրիտանիան և Իսրայելը սկսել են Ուկրաինայից դիվանագետների ընտանիքների տարհանումը

Միացյալ Թագավորության արտաքին գործերի գերատեսչությունը որոշել է Կիևից տարհանել դեսպանատան աշխատակիցներին՝ հայտնում է Sky News-ը։ Ֆորին օֆիսից նշել են, որ Կիևում դեսպանությունը բաց կմնա, սակայն չի կարողանա անձնական հյուպատոսական ծառայություն իրականացնել:

Մեծ Բրիտանիայի հպատակներին խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ Ուկրաինա ցանկացած ճանապարհորդությունից, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում է այնտեղ, խորհուրդ է տվել հեռանալ:

Իսրայելը ևս սկսել է դիվանագետների ընտանիքների տարհանումը Կիևից: Իշխանությունները խորհուրդ են տվել Ուկրաինայում բնակվող Իսրայելի քաղաքացիներին չմոտենալ «թեժ կետերին», իսկ Ուկրաինա այց ծրագրողներին՝ հրաժարվել դրանից:

Փետրվարի 11-ին Նորվեգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ էր արել լքել Ուկրաինան, իսկ Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են փետրվարի 13-ից արգելել իրենց քաղաքացիներին մեկնել Ուկրաինա, այնտեղ գտնվողներին էլ կոչ են արել անհապաղ լքել երկիրը: Նիդերլանդների և Լատվիայի իշխանությունները ևս իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռանալ Ուկրաինայից: Ավելի վաղ իր քաղաքացիներին Ուկրաինայից հեռանալու կոչ էր արել ԱՄՆ-ը:

Related posts

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

«Գյումրիում հնարավոր չէ վատ ելույթ ունենալ». Գևորգ Դաբաղյան