Մեծ Բրիտանիայում հազարավոր բանտարկյալներ ազատ կարձակվեն բանտերի գերբեռնվածության պատճառով

Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Շաբանա Մահմուդը հայտարարել է հազարավոր բանտարկյալների ազատ արձակելու պլանների մասին՝ բանտերի գերբեռնվածությունից ազատվելու համար: Մահմուդն ասել է, որ հակառակ դեպքում կարող է լինել համակարգի ամբողջական փլուզում, քանի որ բանտերն արդեն 99 %-ով լցված են։

Անգլիան և Ուելսը մեկ շնչին ընկնող բանտարկյալների ամենամեծ թիվն ունեն Արևմտյան Եվրոպայում, ընդ որում՝ համավարակից հետո նրանց թիվը կտրուկ աճել է։

Ենթադրվում է, որ բանտարկյալները վաղաժամկետ ազատման իրավունք կունենան պատժի ժամկետի 40 տոկոսը կրելուց հետո: Տվյալ միջոցը չի վերաբերի բռնի հանցագործությունների, սեռական բնույթի հանցագործությունների համար չորս տարուց ավելի պատժաչափ ստացածներին և ցմահ ազատազրկման դատապարտվածներին:

Պաշտոնական տվյալներով՝ երկրում բանտարկյալների ընդհանուր թիվը գերազանցում է 87500-ը, որից 83755-ը տղամարդ է։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել