Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարում հիմնական հավակնորդները երեքն են

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականից հետո սկսվել է պայքարը Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոնի համար:

Խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի պահպանողական պատգամավորները կարող են վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուներին առաջադրել մինչև հոկտեմբերի 24-ը՝ ժամը 14:00-ը: Թեկնածուն պետք է ստանա խմբակցության 357 պատգամավորներից առնվազն 100-ի աջակցությունը: Առավելագույն ձայներ ապահոված երկու թեկնածուները կանցնեն հաջորդ փուլ, որում քվեարկությանը կմասնակցեն Պահպանողական կուսակցության անդամները՝ էլեկտրոնային տարբերակով: Այդ փուլի արդյունքները կամփոփվեն մինչև հոկտեմբերի 28-ը:

Պահպանողական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնի համար պայքարում հիմնական հավակնորդները նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը և Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտն են:

Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ Սունակն արդեն ստացել է ավելի քան 100 պատգամավորի աջակցությունը: Sky News-ի տվյալով՝ Ջոնսոնն առայժմ ստացել է 67 պատգամավորի աջակցությունը, իսկ Մորդոնտը, որը հավակնորդներից միակն է, որը պաշտոնապես հայտարարել է ընտրապայքարին մասնակցելու մասին, այս պահին ստացել է Պահպանողական խմբակցության 18 անդամի աջակցությունը:

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում