Մարտունի քաղաքում տեղի է ունեցել Արցախում սոցիալ-հոգեբանական առաջին կենտրոնի բացման արարողությունը

Փետրվարի 22-ին Մարտունի քաղաքում տեղի է ունեցել Արցախում սոցիալ-հոգեբանական առաջին կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, ՀՀ սոցիալական աշխատողների ասոցացիայի նախագահ Միրա Անտոնյանը, կենտրոնի ստեղծմանն աջակցություն ցուցաբերած կազմակերպության ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Արմինե Պետրոսյանը համառոտ ներկայացրել է Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ընդգծել սոցիալ-հոգեբանական կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը՝ քաղաքացիների սոցիալական կարիքների գնահատման և թիրախային գործունեություն իրականացնելու տեսանկյունից:
Իր խոսքում Արմինե Պետրոսյանը շնորհավորել է կենտրոնի աշխատակիցներին, մաղթել նրանց արգասաբեր գործունեություն, իսկ կենտրոնի ստեղծման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիայի նախագահ Միրա Անտոնյանին, ամերիկահայ բարերար Սերենա Մարուքյանին, Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի ԿԽՄԿ ներկայացուցիչներին հանձնել շնորհակալագրեր:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը