Մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը ԵՄ երկրներ

2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը Եվրոպական միության երկրներ։ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության փոխանցմամբ՝ այս հնարավորությունը սահմանվել է նոր ընդունված Եվրոպական հանձնաժողովի իրականացման կանոնակարգի (ԵՄ) 2025/354-ի համաձայն, պայմանով, որ արտահանող տնտեսավարողները պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում:

«Չնայած Հայաստանը չունի ելք դեպի ծով, այդուհանդերձ ձկնաբուծության ոլորտը բավականին զարգացած է, և այն խստորեն վերահսկվում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Վերջինիս հետևողական ջանքերի շնորհիվ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Առողջապահության և սննդի անվտանգության գլխավոր տնօրինության (SANTE) գործընկերների աջակցությամբ է, որ թույլտվության տրամադրման ուղղությամբ մի քանի տարի ընթացող տեխնիկական գործընթացը հաջողությամբ ավարտվեց։

Այս կարևոր իրադարձությունը նշանակալի քայլ է Հայաստանի տնտեսական բազմազանեցման ուղղությամբ, որը նոր հնարավորություններ կստեղծի աճի և համաշխարհային համագործակցության համար»,- ասված է հաղորդագրությունում։

Related posts

Չեմ տեսնում Թուրիքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը. Ալեն Սիմոնյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրս գալու մասին

Թուրքիայի հետ բացելու ենք սահմանը մոտ ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. ԱԽ քարտուղար

Օգոստոսի համար առաջարկում ենք մեր արտահանողներին փոխհատուցել 4 մլրդ 590 մլն դրամ. Պապոյան