Մարտական դիրքում ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Ապրիլի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքից արձակված հրազենային կրակոցից պարանոցի հատվածում վիրավորում է ստացել նշված զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը։ Ստացած հրազենային վիրավորումից դիրքից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է:
Հաշվի առնելով, որ հաղորդմամբ ստացված տվյալները վերաբերում են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի կողմից ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով ՀՀ ԶՈՒ զինծառայողին դիտավորությամբ կյանքից զրկելուն՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի հատկանիշներով։
Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու և Ադրբեջանի ԶՈւ գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն