Մարսելում նախագահ Մակրոնը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունիսի 28-ին Մարսել կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։

Պատասխանելով Հայկական Սփյուռքի հարցերին և կոչին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ցուցաբերել մեծ նախաձեռնողականություն՝ գործնական, ոչ միայն բարոյական, և Արցախցիների համար ապահովել գործնական աջակցություն՝ Մակրոնն ասել է.

«Մի՛ կասկածեք Լեռնային Ղարաբաղի և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ իմ վճռականությանը։ Ես կշարունակեմ ջանքեր գործադրել, նույնիսկ եթե այս օրակարգով ես գրեթե միակն եմ միջազգային ընտանիքում։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան առաջին անգամ ռազմական կցորդին ուղարկեց Հայաստանում իր դեսպանատուն, և դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞: Մենք պետք է մեր ուժերի ներածին չափով անենք առավելագույնը»։

Related posts

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ

Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան