Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկությունում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,933 միավոր:
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.500 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը:
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը, 14.470 միավորով, զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

 

Related posts

Ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց․ ՍԱՏՄ հորդորը՝ Լոռու և Տավուշի մարզերի՝ աղետից տուժած քաղաքացիներին

Երկրաշարժ Հայաստանում՝ Գառնիից 5 կմ հեռավորության վրա

Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մայիսի 31-ի համար