Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզության աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է:
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առաջին տեղով է հաղթահարել հենացատկի որակավորումը՝ վաստակելով 14.949 միավոր և դուրս գալով եզրափակիչ։
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը։
Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաղթահարել էր նժույգթափեր վարժության որակավորման փուլը՝ վաստակելով 15.000 միավոր և երրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ: Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը հաջող էին հանդես եկել օղակների վրա վարժությունում՝ վաստակելով, համապատասխանաբար, 14.533 և 14.500 միավոր: Ավետիսյանը 5-րդ, իսկ Դավթյանը 6-րդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

🤸🏻‍♂️Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզության աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի…

Опубликовано ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Суббота, 25 февраля 2023 г.

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար