Մարիա Զախարովան՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցի ակտուալացման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցի ակտուալացման մասին լրագրողի հարցին։

«Մենք միշտ շեշտել ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը նպաստում է դրական միտումների ամրապնդմանը և, ի վերջո, տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը։ Երեք երկրների ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունների իրականացումը հնարավորություն կտա ապահովելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,- ասել է Զախարովան։

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին