Մասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զոհ, 2 տուժած

Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում, միաժամանակ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Էջմիածնի խճուղու թիվ 9 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկի փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զոհ, 2 տուժած։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են կառուցապատողի և սեփականատիրոջ, մահացածի և տուժածների ինքնությունը։

Related posts

Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը