ՀՀ-ի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ժողովրդավարական գործընթացները թիրախավորող հիբրիդային գործողություններին

Հունիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ  նախարար Բայբա Բրաժեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ գործընկերության շարունակական ամրապնդման հարցեր: Կարևորվել է տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը՝ հաշվի առնելով քաղաքական մակարդակում այդ հարցում արտահայտված պատրաստակամությունը:

Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ աշխատանքներին:

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել ժողովրդավարական գործընթացները թիրախավորող հիբրիդային տարատեսակ գործողություններին և դրանց արդյունավետ հակազդմանը:

Related posts

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին