Մանկապարտեզների համար կաթնամթերքի ձեռքբերման գնման ընթացակարգերի առնչությամբ վարույթներ են հարուցվել

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով հանձնաժողովը դիտարկել է մանկապարտեզների, մանկատների և խնամքի կենտրոնների կարիքների համար կարագի և պանրի ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերը։ Այդ մասին ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ: 

Պարզվել է, որ այդ ապրանքները ձեռք են բերվել շուկայական գներից անհամեմատ ցածր, օրինակ՝ 1 կիլոգրամ կարագը 1700-1600 դրամով, ինչը կասկածներ է հարուցել դրանց որակի առումով։
Հարուցվել են վարույթներ, որոնք ընթացիկ փուլում են։

 

Related posts

Միսարի անվան թանգարանների ստեղծում. առաջինը՝ Կիևում

Փարիզն Ուկրաինային SCALP թևավոր հրթիռներ արտադրելու արտոնագիր կտրամադրի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար