Բացահայտվել է կեղծ օղիների շշալցման հերթական դեպքը

Հունվարի 24-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության տարածքում 43-ամյա տղամարդը զբաղվում է կեղծ օղիների շշալցմամբ:

Նույն օրը 43-ամյա տղամարդը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:
43-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Համայնքային ոստիկանության Շենգավիթի և Մաշտոցի բաժինների ծառայողները հունվարի 25-ին քրեական վարույթի շրջանակում զննություն են կատարել վերոհիշյալ շինության տարածքում: Հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի օղիների ակցիզային դրոշմանիշներ, խցաններ, սպիրտանման հեղուկով լցված 10 լիտր տարողությամբ ութ տարա, շշալցման տարբեր պարագաներ և շշալցված օղիներ:

Կատարվում է նախաքննություն:

Related posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Այսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո

Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ