Մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել շմոլ գազից թունավորված 5 քաղաքացի

Մարտի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 53 խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձինք Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Մարիամ Հ․-ն, 21-ամյա Անահիտ Ս․-ն և Երևանի բնակիչ 43-ամյա Ելենա Ղ․-ն են։

Նույն օրը ժամը 23։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմելուց հետո շտապօգնության 54 խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա Էլեն Ա․-ին և 41-ամյա Հովհաննես Ս․-ին։ Ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոցներ են տեղափոխվել Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկից:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան