Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից

Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր, որոնք խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը, բակերում ու փողոցներում անտեղի տարածքներ զբաղեցնում և, ամենակարևորը, աղավաղում մայրաքաղաքի արտաքին տեսքը։

Երևանի քաղաքապետի կարգադրությամբ բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու դրանք տեղափոխվում առանձին վայր։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս ընթացքում տասնյակից ավելի բակերից դուրս է բերվել փոխադրամիջոցների շուրջ 200 ոչ պիտանի հենակմախք, ինչպես նաև տեղափոխվել է այլ մետաղական ջարդոն։

Ազատված տարածքները մաքրվել են ու բարեկարգվել։

Related posts

Ռուսական հարվածներ Ուկրաինայում. առնվազն երեք զոհ, տասնյակ վիրավորներ

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ

Ողբերգական ավտովթար. կա 3 զոհ և 4 տուժած