Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար. Փաշինյանը՝ Թրամփին

Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ջերմ շնորհավորանքներս Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում Ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն ընտրված նախագահ, ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- գրել է Փաշինյանը X-ի իր էջում։

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը