Մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը

93 տարեկանում Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, որը Վրաստանի եկեղեցու առաջնորդն էր 1977 թվականից։

Նա մահացել է պատրիարքական գահ բարձրանալուց 49 տարի անց․ նա Վրաստանի եկեղեցու առաջնորդ էր ընտրվել 1977 թվականին։

Վրաց ուղղափառ եկեղեցին մինչև նոր առաջնորդի ընտրությունը կղեկավարի պատրիարքական գահի տեղապահը՝ միտրոպոլիտ Շիո Մուջիրին։

Իլյա Երկրորդը կրում էր «Սրբազան և Երանելի Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Մցխեթայի և Թբիլիսիի արքեպիսկոպոս, Պիցունդայի, Սուխումի և Աբխազիայի մետրոպոլիտ» տիտղոսները։ Նա համարվում էր Վրաստանի եկեղեցու 141-րդ առաջնորդը և նրա ժամանակակից պատմության կարևորագույն դեմքերից մեկը։

Related posts

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին