Մահացել է Ալվարդ Պետրոսյանը

Կյանքի 76-րդ տարում մահացել է գրող, հրապարակախոս, մշակութային և քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նրա մահը վրա է հասել երկարատև ծանր հիվանդությունից հետո:

Ալվարդ Պետրոսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 4-ին, Երեւանում:

1968թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: Գրող, հրապարակախոս: Պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով (1997թ.):

1969-1975թթ. հեռուստառադիոպետկոմում եղել է խմբագիր, 1975-1979թթ. աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1980-1981թթ.՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում:

1982-1990թթ. եղել է «Սովետական գրականություն» (այնուհետեւ՝ «Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1990-1994թթ.՝ «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:

1994-1998թթ.՝ ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետ, 1998-ից՝ ՀՕՄկենտրոնական վարչության անդամ:

1999-2003թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2003-2007թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը ցավակցում է Ալվարդ Պետրոսյանի ընտանիքի անդամներին, մտերիմներին և ընկերներին:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում