ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Մերձավոր Արևելքի հարցով իր հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որը ներկայացրել էր Հորդանանը, արաբական երկրների խմբի անունից՝ այլ երկրների հետ համահեղինակությամբ: Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ է արտահայտվել 14-ը, 45-ը ձեռնպահ է մնացել:

Փաստաթուղթը կոչ է անում պաշտպանել Գազայի խաղաղ բնակչությանը և «անհապաղ, կայուն և շարունակական հումանիտար հրադադար հաստատել՝ ռազմական գործողությունների հետագա դադարեցմամբ»:

Բանաձևի հեղինակները նաև կոչ են արել չեղյալ հայտարարել Իսրայելի հրամանը պաղեստինցի քաղաքացիական անձանց և ՄԱԿ-ի անձնակազմին, ինչպես նաև հումանիտար և բժշկական աշխատողներին Գազայի հատվածի բոլոր շրջաններից տարհանելու մասին:

Բանաձևի տեքստում Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը դատապարտող կետ ներառելու մասին Կանադայի առաջարկած ուղղումը չի հավաքել ձայների անհրաժեշտ երկու երրորդը:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել