ՄԱԿ-ը նախազգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի սպառնալիքի մասին

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը նախազգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի սպառնալիքի մասին: Գրասենյակի տվյալով՝ բնակչության մեծ մասը զրկված է խմելու ջրի հասանելիությունից, քանի որ Իսրայելը դադարեցրել է ջրամատակարարումը։ Գազայի հատվածի մի շարք հիվանդանոցներ ծանրաբեռնված են և ի վիճակի չեն նոր բուժառուների ընդունել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն էլ հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են, որ այսօր պաղեստինցիները, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակիցները պետք է տարհանվեն Գազայի հատվածի հարավ, քանի որ, ըստ իսրայելական կողմի, ՀԱՄԱՍ-ի զինյալները թաքնվում են Գազայի քաղաքացիական կառույցների թունելներում, և դրանց թիրախավորման ժամանակ կարող են տուժել խաղաղ բնակիչներ:

ՄԱԿ տվյալով՝ Գազայի հատվածի հյուսիսում մոտ 1.1. միլիոն մարդ է ապրում: Լրատվամիջոցները գրում են, որ արդեն հարյուր հազարավոր քաղաքացիներ լքել են տները:

Related posts

Ժպիտ, որ մնաց հավերժ․այսօր Ֆրունզիկի ծննդյան օրն է

9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. ԿԸՀ նախագահի գրառումը

Ծայրահեղ շոգը խափանել է ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունները մի քանի նահանգում