ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ-ին: Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը Ադրբեջանի իրականացրած սահմանային սադրանքները Գեղարքունիքի սահմանին:

«Մենք մեծ մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, ներառյալ այսօր գրանցված վերջին միջադեպը: Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ զեկույցները, մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրացման և առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Հաքը:

Related posts

Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ