Առնվազն 53 վիրավոր. Թուրքիայում կրկին հրդեհ է

Առնվազն 53 մարդ վիրավորվել է Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին: Ավելի վաղ Անթալիայի նահանգի նահանգապետի վարչակազմը հայտարարել էր Մանավգաթի շրջանում ուժեղ անտառային հրդեհի մասին: Նրա խոսքով, կրակը մարելուն մասնակցում են երկու ինքնաթիռ, 15 ուղղաթիռ, վեց բուլդոզեր և 106 հրշեջ մեքենաներ: Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է ցերեկը: Ուժեղ քամու և շոգ եղանակի պատճառով կրակն արագ տարածվում է: Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տվյալներով ՝ հրդեհի վայրերին հարակից Սիդե, Սորղուն և Մանավգաթ հանգստյան գոտիներում հանգստացող ռուս զբոսաշրջիկների կողմից բողոքներ չեն եղել, չեղյալ են հայտարարվել բոլոր էքսկուրսիաները բնական աղետի գոտում:

 

Related posts

Խաղողի մթերում, համայնքային ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ․ Կառավարության հերթական նիստը

Nvidia-ն քննարկում է Հուանգին հեռացնելու հարցը ենթադրյալ լրտեսի հետ նրա սիրավեպից հետո

Սերունդների երկխոսություն»․ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին նվիրված միջոցառում