Մակրոնը ռուսներին ու ուկրաինացիներին եղբայրական ժողովուրդներ է անվանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռուսներին և ուկրաինացիներին եղբայրական ժողովուրդներ է անվանել և Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները չի գնահատել որպես ցեղասպանություն՝ նշելով, որ այժմ պետք է զգույշ լինել եզրույթների հարցում։

«Ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են: Այն, ինչ կատարվում է, խելագարություն է, սա վերադարձ է պատերազմին Եվրոպայում: Ես ուզում եմ ամեն ինչ անել այս պատերազմը դադարեցնելու և խաղաղությունը վերականգնելու համար»,- ասել է Մակրոնը France 2 հեռուստաալիքի եթերում։

Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել էր, որ ծրագրում է մոտ օրերս բանակցություններ վարել Վոլոդիմիր Զելենսկու և, հնարավոր է նաև, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Related posts

Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում

Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին