Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին

Ֆրանսիան առաջիկա օրերին և շաբաթներին սպառազինության նոր խմբաքանակ կմատակարարի Կիևին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Հանրապետության նախագահը հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ իր գործընկերների հետ միասին երկարաժամկետ ու անհրաժեշտ օգնությունն Ուկրաինային տրամադրելու կապակցությամբ, որպեսզի հասնենք Ռուսաստանի պարտությանը։ Սպառազինության առաքումը կիրականացվի առաջիկա օրերին և շաբաթներին»,- ասված է Ելիսեյան պալատի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Մակրոնը նաև ընդգծել է իր շահագրգռվածությունը Օլիմպիական զինադադարի հարցում, որպեսզի ձեռնարկվեն բոլոր օգտակար դիվանագիտական ​​նախաձեռնությունները՝ բանակցություններ սկսելու համար միջազգային իրավունքի և Ուկրաինայի օրինական շահերի հարգման շրջանակներում։

Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը առաջիկա շաբաթների ընթացքում կավելացնի Ուկրաինային տրամադրվող օժանդակությունը։

Related posts

Փրկարարներն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը