Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների 60 մասնակից է ձերբակալվել

Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների հետևանքով տուժել է 9 ոստիկան, վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, նրանցից երկուսը հիվանդանոցում են: Այս մասին հայտնել են Դաղստանի ՆԳ նախարարությունից` տեղեկացնելով, որ շարունակվում են անկարգությունների մասնակիցների որոնումները:

Հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանի մոտ բազմություն էր հավաքվել։ Պատճառը «Red Wings» ավիաընկերության չվերթն էր Թել Ավիվից։ Դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ «Իսրայելից ժամանած հրեաներին» գտնելու համար։

Տեղի իշխանություններն ու անվտանգության ուժերը երկար ժամանակ քայլեր չեն ձեռնարկել անկարգությունները կանխելու ուղղությամբ։ Օդանավակայան հատուկ ջոկատայիններ են բերվել միայն այն բանից հետո, երբ ամբոխը շրջապատել է ինքնաթիռը:

Ոստիկաններն արդեն արդեն նույնականացրել են օդանավակայանի անկարգությունների ավելի քան 150 մասնակցի, նրանցից 60-ը ձերբակալվել են

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ