Մադուրոն, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի մեկուսարան

Վենեսուելայի գերված նախագահ Նիկոլաս Մադուրոն, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան:

Axios պորտալի հաղորդմամբ՝ այդ հաստատությունը քաջածանոթ է իր «հայտնի բանտարկյալներով», որոնց թվում են սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի համախոհ Գիսլեյն Մաքսվելը, ամերիկացի ռեփեր Շոն Կոմբսը (Diddy), մեքսիկացի նարկոբարոն Գուսման Լոերան և այլք:

Հիշեցնենք՝ դրանից մի քանի ժամ առաջ ինքնաթիռը, որում գտնվել են Մադուրոն ու նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, վայրէջք էր կատարել Նյու Յորքի օդանավակայանում: Դրանից հետո նրանք տեղափոխվել էին Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության գլխավոր գրասենյակ։

Տեղեկացնենք՝ հունվարի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ կհրավիրվի Վենեսուելայի հարցով:

Նիստ անցկացնելու առաջարկով հանդես է եկել Վենեսուելան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հայտնել էր՝ ԱՄՆ-ը հաջողությամբ լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային. Նիկոլաս Մադուրոն կնոջ հետ միասին գերվել է և դուրս է բերվել երկրից:

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն