ՃՏՊ Մասիս-Այնթապ ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, հունիսի 8-ին՝ ժամը 11:41-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված 1968 թ․) և «VAZ» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1953 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Ղ․-ն (ծնված 2012 թ․) հոսպտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Թ․ Ս․-ի, Ս․ Ս․-ի դիերը, վարորդ Մ․ Ս․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան