ՃՏՊ Լանջիկ գյուղի մոտակայքում․ կա զոհ

Ապրիլի 29-ին, ժամը 19:22-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «XGMA» մակնիշի ասֆալտ հարթեցնող ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1998 թ.) ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս նոր ճանապարհահատվածից (3 մետր բարձրություն) շրջվել և հայտնվել է հին ավտոճանապարհի վրա․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները դուրս են բերել Ա․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Related posts

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր

Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել