ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհ և տուժածներ

Փետրվարի 4-ին՝ ժամը 10։22-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են Ford մակնիշ ավտոմեքենան, Mercedes-Benz Travego մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս․Չ․, ծնված 1995 թ․) և Ford մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Մ․Հ․, ծնված 1999 թ․): Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ford մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ տուժածներ Ա․Ղ․-ն (ծնված 1969 թ․) և Ա․Ա․-ն (ծնված 1968 թ․) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները Ford մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորներ Ք․Պ․-ին (ծնված 1977 թ․), Գ․Հ․-ին (ծնված 1973 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները Ford մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Related posts

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափ. օգնության են հասել փրկարարները

Կլինեն հոսանքազրկումներ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ