ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

Հունվարի 23-ին, ժամը 23:53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի մոտ 50-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1996 թ.) և «Lada Priora» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Պ.-ն (ծնված 1959 թ.) հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան