ՃՏՊ Արտաշատ քաղաքում․ կա տուժած

Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Շահումյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Գևորգ Դ․, ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա սյանը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Դ․-ին և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Related posts

Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է

Մայր Աթոռն արձագանքել է Բագրատ Գալստանյանի և համախոհների ձերբակալություններին

Ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր, չենք կարող տարբերություն դնել սրա և Հոկտեմբերի 27-ի մեջ. Սիմոնյան