ՃՏՊ Ապարան քաղաքում․ կա 7 տուժած

Ապրիլի 10-ին, ժամը 01:36-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Գ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Հ․ Ե․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա․ Հ․-ն (ծնված 2003 թ․), Ն․ Խ․-ն (ծնված 2003 թ․), Ֆ․ Ա․-ն (ծնված 2004 թ․) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս․ Ք․-ն (ծնված 2006 թ․), Լ․ Թ․-ն (ծնված 2004 թ․), Հ․ Գ․-ն (ծնված 2004 թ․) և Ս․ Թ․-ն (ծնված 2004 թ․) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ֆ․Ա․-ի առողջական վիճակը՝ ծանր․ վերջինս տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան