ՃՏՊ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Վարդաղբյուր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ․ Հ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ Ռ․ Մ․-ն (ծնված 1997 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները Հ․ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ռ․ Մ․-ինը՝ ծանր:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Related posts

ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ

Կարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ․ ՄԻՊ