Հռիփսիմե Գրիգորյանը Շվեդիայում ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ավարտվեց աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն, որտեղ հանդիպումներ ունեցանք Րիկսդագի (Խորհրդարանի) Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների, խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների, շվեդական SIDA-ի տարածաշրջանային ղեկավարի և SALAR-ի գործադիր տնօրենի հետ:

Քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ սեպտեմբերի 13-ից սկսված ադրբեջանական հարձակումը, ներկայացել Հայաստանի դիրքորոշումները և համագործակցության ակնկալիքները:

Մտքեր ենք փոխանակել բազմաթիվ ուղղություններով արագորեն զարգացող հայ-շվեդական համագործակցությունն առավել խորացնելու վերաբերյալ:

Իբրև Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար` շնորհակալություն եմ հայտնել գործընկերներիս ադրբեջանական ագրեսիան հասցեական և աներկբա դատապարտելու և Շվեդիայի կառավարությունից ընդդեմ Ադրբեջանի գործուն միջոցներ պահանջելու համար:

Հանդիպել ենք Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին, քննարկել անվտանգային խնդիրներին և հայ-շվեդական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Շվեդիայում է նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը՝ շվեդական պառլամենտական փորձի ուսումնասիրման ծրագրով: Այցը կազմակերպվել է ՄԱԿ Զարգացման գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում, որն աջակցվում է Շվեդիայի կառավարության կողմից»:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի