ՃՈ-ն հետիոտներին հորդորում է անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության հարցում համոզվելուց հետո

Վերջին շրջանում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված դիտարկումներով պարզվել է, որ հատկապես քաղաքային բնակավայրերում հետիոտները կարգավորվող (լուսացույցով կահավորված) հետիոտնային անցումներից օգտվելիս հաճախ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ անցումն անվտանգ չէ, և հետիոտնային անցում են դուրս գալիս անմիջապես հետիոտնի համար նախատեսված լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալու պահին՝ անտեսելով, որ հետիոտնային անցմանը մոտ գտնվող տրանսպորտային միջոցը դեռ չի ավարտել խաչմերուկի անցումը։

«Հաշվի առնելով, որ նման վարքագիծը սպառնալիք է ճանապարհային երթևեկության անվտանգության և առաջին հերթին հենց հետիոտնի կյանքի ու առողջության համար, հետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետո»,- հորդորում են ՃՈ-ից:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը