Ճնշումնե՞ր ավագանու անդամի նկատմամբ

Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Հրայրի Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավարին: Օրենքով սահմանված կարգով, համայնքի ղեկավարն արձանագրություն է կազմել լիազորությունների դադարեցման վերաբերյալ: Ըստ Օրենքի արձանագրությունը պետք է ներկայացվի թիվ 31 ԸԸՀ: Գործընթացը գուցե ըստ օրենքի իր բնականոն հունով ընթանար, եթե ապրիլի 23-ին Կարեն Բադալյանը դիմումը չեղյալ համարելու մասին  ևս մեկ դիմում չներակայացներ ու չսկսվեր դատական գործընթաց: Ի՞նչ է տեղի ունեցել փաստացի. մանրամասնում են «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը, փաստաբան Սոս Հակոբյանը և թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

Քաղաքական միտու՞մ, թե օրենքի բացով պայմանավորված խառնաշփոթ. Հարցեր ու անհասկանալի իրավիճակներ շատ կան, պատասպանները հույս ունեն գտնել այսօր թիվ 31 ըըհ հանձնաժժողովում ժամը 6-ին կայանալիք նիստին:

Related posts

Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան 2025-ի աշնանը Գյումրիում դռները կբացի առաջին ուսանողների համար

Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարն այն վաճառողների համար, որոնք ապահովում են արագ առաքում

Ոստիկական ուժերը ՔԿ-ի շենքի դիմացից սկսել են քաղաքացիների բերման ենթարկել