Ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ապագայի տեսլականը» խորագրով TEDx ֆորումին, որտեղ իր ելույթում անդրադարձել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում պետական քաղաքականությանը, ինչպես նաև գլոբալ տեխնոլոգիական քարտեզում Հայաստանի դիրքավորմանը: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Նախարարի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունն անցում է կատարում դեպի արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի նոր փուլ, որտեղ փոքր երկրները կարող են ստանալ ռազմավարական առավելություն՝ ճիշտ առաջնահերթություններ սահմանելու և ներկայի մոմենտումից օգտվելու դեպքում։ Այս համատեքստում Մխիթար Հայրապետյանն առանձնացրել է երեք առանցքային ռեսուրս, որոնք վճռորոշ են լինելու փոքր երկրների համար՝ էներգիան, բարձր արտադրողականությամբ հաշվողական հզորությունները և մարդկային կապիտալը։
Նախարարն ընդգծել է, որ ԱԲ դարաշրջանում Հայաստանի հաջողությունը կախված է այս երեք ռեսուրսների համաժամանակյա և հետևողական զարգացումից։ Նրա գնահատմամբ՝ ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում և դառնալ մրցունակ խաղացող՝ ձևավորվող նոր տնտեսական իրականությունում։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել