Ճանապարհի ամրացման ուղղությամբ աշխատանք է տարվում

«Այս պահին աղետի գոտում ենք: Ամրաշինական աշխատանք է տարվում միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Լոռիի և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետին:

«Ճանապարհը փակ է երթևեկության համար և դեպի Իջևան ուղևորվող քաղաքացիներին անհրաժեշտ է օգտագործել Ճամբարակով անցնող երթուղին»,-գրել է նա և կից հրապարակել տեսանյութ։

 

Այս պահին աղետի գոտում ենք ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ՀՀ ԱԺ ՏՏԿԳՇԻ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ։

Ամրաշինական աշխատանք է տարվում միջպետական ճանապարհի Դիլիջան֊Իջևան հատվածում։

⚠️ Ճանապարհը փակ է երթևեկության համար, և դեպի Իջևան ուղևորվող քաղաքացիներին անհրաժեշտ է օգտագործել Ճամբարակով անցնող երթուղին։

Опубликовано Hakob Arshakyan Воскресенье, 26 мая 2024 г.

Related posts

Երկրաշարժ Մարտունիից 6 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Մարտունիում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը