Ճանապարհային հարկից ազատում՝ ՀՀ-ում չհաշվառված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով բեռնափոխադրում իրականացնողների համար

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով կամ առանց տարանցման ՀՀ տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ ճանապարհային հարկի նվազ դրույքաչափ կիրառելու նպատակով բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը։

Ըստ այդմ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «BSEC Permit» և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ թույլտվությունների համակարգերով բեռնափոխադրումներ իրականացնող ճանապարհային հարկ վճարողները կազատվեն ճանապարհային հարկի վճարման պարտավորությունից։

Որոշման ընդունմամբ ակնկալվում է խթանել ՀՀ տարածքով այլ պետություններում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի երրորդ երկրներ իրականացվող տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը միջազգային տրանսպորտային միջանցքներում նրա ներգրավվածությամբ պայմանավորված։

Related posts

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է

Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակո՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների համաժողովին