Ղազախստանում ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի անվան ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 18 հանքափորի փրկարարները դեռ փնտրում են: Այդ մասին հայտնել են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Հայտնի է, որ արտակարգ պատահարի պահին գետնի տակ է գտնվել 252 մարդ, ավելի քան 200-ը դուրս է բերվել: Վթարի ենթադրյալ պատճառը մեթան գազի պայթյունն է։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերի 29-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ վթարի զոհերի: Նա ժամանել է դեպքի վայր:

Related posts

Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասին

Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սիրիկում հարսանքավորներ են զոհվել․ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա