Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (բուք) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի,  Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Related posts

Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատարին

3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին