Ձեր աշխատանքի և հարկատուների պատասխանատվության շնորհիվ արձանագրվեց 7.2% տնտեսական աճ․ Պապոյանը՝ գործարարներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորել է գործարարներին մասնագիտական օրվա կապակցությամբ։

«Ձեր նախաձեռնողականությունը, ներդրումներն ու ստեղծած աշխատատեղերը ապահովում են մեր երկրի կայուն տնտեսական աճը և ամրապնդում պետության հիմքերը։

Վստահեցնում եմ, որ պետությունը շարունակելու է լինել ձեր հուսալի գործընկերը՝ աջակցելով բիզնեսի զարգացմանը բոլոր փուլերում՝ գաղափարից մինչև արտադրություն և արտահանում։

Մեր համատեղ ջանքերի՝ ձեր աշխատանքի և հարկատուների պատասխանատվության շնորհիվ մեզ հաջողվել է արձանագրել 7.2% տնտեսական աճ՝ գերազանցելով բոլոր կանխատեսումները։
Մաղթում եմ, որ շարունակեք չկանխատեսված հաջողություններ գրանցել, առավել հարստանալ և ձեր աշխատանքով հարստացնել մեր պետությունը։

Related posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել