Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասացին կոմիտեից:

Related posts

Միրզոյանը և Սիբիհան քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները

Գլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ

Էստոնական փորձը նոր հնարավորություն՝ հայաստանյան լրագրության համար