Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Խոսքը ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մասին է: «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով է ձերբակալվել պաշտոնյան»,- հայտնեց խոսնակը: Նշենք, որ Վարդան Հարությունյանը 2014–2016 թվականներին եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենը, ընկերության տնօրենների խորհրդի անդամ, վարչության անդամ, 2016–2018-ին՝ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Related posts

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրան

Կառավարության անդամները երդվեցին

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը