Հրդեհ՝ Վանաձորի «Կենաց» ռեստորանում

Օգոստոսի 8-ին, ժամը 03։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 03։37-ին։ Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 25 քմ, մեկ դուռ և մեկ սեղան։

«Քաղաքացու Ձայն»-ի տեղեկություններով՝ խոսքը Շարլ Ազնավուրի անվան/ նախկին Քիմիագործների/ այգում գտնվող «Կենաց» ռեստորանի մասին է, որի սեփականատերը Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանն է։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է