Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ»,- հայտնեցին կոմիտեից:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել