Հ1-ի տնօրենը հերքում է. կառավարական առանձնատանը նկարահանում նախատեսված չէ

Քիչ առաջ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է նախապատրաստում, և այդ պատճառով Հանրային հեռուստաընկության նկարահանող շարժական տեխնիկան կառավարական առանձնատուն է տարվել:

Թիվ1-ին հաջողվեց կապ հաստատել Հ1-ի տնօրենի՝ Հովհաննես Մովսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում անձամբ հաստատեց, որ կառավարական առանձնատանը որևէ նկարահանում նախատեսված չէ՝ տարածված լուրերը բնորոշելով ապատեղեկատվություն:

 

 

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը